շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ներկայացվել է վրացական արտադրության նոր զրահամեքենան

Ներկայացվել է վրացական արտադրության նոր զրահամեքենան

Delta ռազամական գիտատեխնիկական ընկերությունը ներկայացրել է Վրաստանում արտադրված նոր հետախուզական զրահամեքենա։ Այն ունի 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ և ապահովում է պաշտպանություն տարբեր տրամաչափի փամփուշտներից, գրում է aliq.ge-ն:

Ըստ Delta-ի՝ զրահամեքենան նախատեսված է յոթ զինվորականների համար, կարող է տեխնիկապես հաղթահարել 60 սանտիմետրանոց խրամատը, 40 սմ բարձրությամբ ուղղահայաց աստիճանը և 80 սմ խորությամբ ջրային խոչընդոտը։

Նախագծի համաձայն՝ նոր զրահամեքենայի վրա հնարավոր է տեղադրել տարբեր հետախուզական և հեռակառավարվող մարտական սարքավորումներ:

 

  • Կիսվել: