ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նազարբաևի կրտսեր դուստրը շնորհակալություն է հայտնել ղազախստանցիներին հորն ուղղված աջակցության խոսքերի համար

Նազարբաևի կրտսեր դուստրը շնորհակալություն է հայտնել ղազախստանցիներին հորն ուղղված աջակցության խոսքերի համար

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դուստրը՝ Ալիյան, ասել է, որ շատ վրդովված է երկրում տեղի ունեցող իրադարձություններից և շնորհակալություն է հայտնել Ղազախստանի ժողովրդին իր հորը ցուցաբերած աջակցության համար։
 
«Ծանր սրտով եմ ապրում մեր երկրում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները։ Զոհերի ու կորած մարդկանց ցավն ու ափսոսանքն արտահայտելու խոսքեր չկան։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին»,-  գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
 
«Բոլորիս համար այս դաժան դասը կլինի վերջինը մեր պատմության մեջ։ Սխալ է, երբ մարդիկ մահանում են խաղաղ պայմաններում։ Շնորհակալ եմ նաև այն աջակցության խոսքերի համար, որ ստանում եմ ձեզնից։ Շնորհակալ եմ նաև այս պահին հորս բարոյական աջակցություն ցույց տալու համար, նա այս օրերին բազմաթիվ հաղորդագրություններ է ստանում տարբեր շրջանների բնակիչներից», - ասել է Նազարբաևան։
 
Ղազախստանի նախկին նախագահի կրտսեր դուստրը 41 տարեկան է, նա զբաղվում է բիզնեսով, հասարակական գործունեությամբ, բարեգործությամբ, կինոարտադրությամբ։

  • Կիսվել: