չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժությունները նշանավորում են վերադարձ սառը պատերազմի սխեմաներին․ ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժությունները նշանավորում են վերադարձ սառը պատերազմի սխեմաներին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի  առաջիկա Stadfast Defender 2024 զորավարժությունները՝ հայտարարելով, որ դրանք նշանավորում են «ՆԱՏՕ-ի վերջնական և անդառնալի վերադարձը սառը պատերազմի ապահովման սխեմաներին»:

«Այս մասշտաբի զորավարժությունները՝ 90,000 անձնակազմով և 31 երկրների մասնակցությամբ, նշանավորում են ՆԱՏՕ-ի վերջնական և անդառնալի վերադարձը սառը պատերազմի ապահովման սխեմաներին, երբ ռազմական պլանավորման գործընթացը, ռեսուրսներն ու ենթակառուցվածքները մշակվում են Ռուսաստանի հետ առճակատման համար»,- ասել է նա:

Գրուշկոյի կարծիքով,  այդ զորավարժությունների նախապատրաստությունն ընթանում է «ռազմական փսիխոզի արհեստականորեն թեժացվող մթնոլորտում»։ Նա,  «ռազմական փսիխոզի» տարրերի թվում նշել է «Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին անպատասխանատու հայտարարությունները»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Եվրոպայի դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ դաշինքը կսկսի Stadfast Defender 2024, որը տասնամյակների ընթացքում ամենամեծ զորավարժությունն է, որը կտևի մինչև մայիս և տեղի կունենա Գերմանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների տարածքներում։ ՆԱՏՕ-ի վերջին նման զորավարժությունը տեղի է ունեցել 1988 թվականին՝ ավելի քան 125 հազար զինվորականների մասնակցությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: