երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
 Նաթանյահուն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ այն տևել է 50 րոպե

Նաթանյահուն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ այն տևել է 50 րոպե

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է իսրայելական Kan ռադիոկայանը՝ վկայակոչելով Նաթանյահուի գրասենյակը։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարների քննարկումը տևել է մոտ հիսուն րոպե։ Այս հեռախոսազրույցը երկրորդն էր պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո, տեղեկացնում է РИА Новости-ն։

Մինչ այս Վլադիմիր Պուտինն ու Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույց էին ունեցել հոկտեմբերի 16-ին։ Այն ժամանակ ՌԴ նախագահը հաստատել էր Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակել նպատակաուղղված աշխատանքը՝ ի շահ ընթացող հակամարտության դադարեցման և դրա խաղաղ հանգուցալուծման, հայտնում է «Вечерняя Москва»-ն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: