ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
NASA-ն հայտարարում է, որ «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպը մոտենում է Երկրին

NASA-ն հայտարարում է, որ «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպը մոտենում է Երկրին

7482 աստղակերպը (1994 PC1) Երկրին ամենամոտ հեռավորության վրա կգտնվի հունվարի 18-ին՝ Twitter-ում հայտնել է Մոլորակների պաշտպանությունը համակարգող գրասենյակը՝ գրում է rbc.ru-n։

Երկնային մարմնի միջին տրամագիծը կազմում է մոտ 1052 մ, Երկրին ամենամոտ հեռավորությունը կկազմի 1,98 մլն կմ՝ նշել է գործակալությունը։ ՆԱՍԱ-ի դասակարգման համաձայն՝ աստղակերպը պատկանում է «պոտենցիալ վտանգավոր» օբյեկտների խմբին, սակայն գործակալությունը վստահեցրել է, որ այն մոլորակի համար վտանգ չի ներկայացնի առնվազն առաջիկա հարյուր տարվա ընթացքում։

NASA-ն նաև հայտնել է, որ աստղակերպը շատ ավելի մեծ հեռավորությունից կրկին կանցնի Երկրի կողքով այս տարվա հուլիսին: Ըստ գործակալության կանխատեսումների, հաջորդ անգամ այն ​​մոլորակին կմոտենա միայն 2105 թվականի հունվարի 18-ին, երբ կթռչի 2,3 հազար կմ հեռավորությամբ։

  • Կիսվել: