հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախիջեւանում անցկացվում են ադրբեջանաթուրքական զորավարժություններ

Նախիջեւանում անցկացվում են ադրբեջանաթուրքական զորավարժություններ

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն՝  Նախիջեւանում մոտոհրաձգային ստորաբաժանումների, հատուկ նշանակության ջոկատի, հետեւակայինների եւ զինված ուժերի այլ ստորաբաժանումների մասնակցությամբ սկսվել են «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ մարտավարական վարժանքները՝ մարտական հրաձգությամբ, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ զորավարժություններում ընդգրկված են զինծառայողներ, Նախիջեւանի կայազորի միավորումներ եւ մարտիկներ, ինչպես նաեւ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներ:

 

 

  • Կիսվել: