Մյանմայում կրկին երկրաշարժ է եղել
Մյանմայում կրկին երկրաշարժ է եղել, հայտնում է Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվում է, որ այս անգամ Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոնից ընդամենը 20 կմ հեռավորության վրա (19 կմ հարավ-արևմուտք) 5,1 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի հետևանքների մասին դեռ տեղեկություններ չկան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 28–ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որին հաջորդել էր 6,4 մագնիտուդով հետցնցում։ Երկրաշարժի ցնցումները զգացվել էր նաև հարևան հինգ երկրներում՝ Թաիլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Լաոսում:
Այս ժամի պաշտոնական տվյալներով` մարտի 28–ի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, ևս 2376 մարդ տուժել է: Բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։
Այժմ ընթանում է փլատակների ապամոնտաժում, սակայն տեղի ուժերը դրա համար բավարար չեն։