կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոսկվայում հրկիզել են քվեախցիկը և քվեատուփի մեջ փայլուն կանաչ լցրել

Մոսկվայում հրկիզել են քվեախցիկը և քվեատուփի մեջ փայլուն կանաչ լցրել

Մոսկվայի բնակչին բերման են ենթարկել Մարինո շրջանի ընտրատեղամասում քվեախցիկը հրկիզելու համար, հայտնում է SHOT Telegram ալիքը։

Նա հայտարարել է, որ ինքը «գաղտնի առաքելություն» է կատարել։

Պարզվել է, որ հրկիզողը 70-ամյա Տատյանա Պ.-ն է։ Մի քանի տարի առաջ կինն աշխատել է թիվ 9 քաղաքային կլինիկայում։ Նա բնակվում է այն ընտրատեղամասից 4 րոպե հեռավորության վրա, որտեղ այսօր կեսօրին հրկիզել է քվեախցիկը։ Սրանից անմիջապես հետո նա փորձել է ամեն ինչ տեսանկարահանել, ինչի պատճառով էլ երկար ժամանակ չի լքել տարածքը։ Այդ պահին նրան բերման են ենթարկել հերթապահ ոստիկանները։ Թոշակառուն փորձել է ազատվել և խնդրել է վերադարձնել հեռախոսը։ Կնոջը կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։

Մինչ այս Մոսկվայում մի աղջկա են բերման ենթարկել՝ քվեատուփի մեջ փայլուն կանաչ լցնելու համար։

Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ընտրական իրավունքների իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովների աշխատանքին խոչընդոտելը): Հետաքննության տվյալներով՝ մարտի 15-ին ամբաստանյալը, գտնվելով Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում, ներկ է լցրել քվեատուփի մեջ։

  • Կիսվել: