Մոսկվայում հրդեհ է բռնկվել «Ավանգարդ» ռազմական գործարանում
Մոսկվայում հրդեհ է բռնկվել «Ավանգարդ» ռազմական գործարանում, հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հրդեհն ընդգրկել է 50 քմ տարածք:
Գործարանը հակաօդային պաշտպանության հրթիռներ է արտադրում, հանդիսանում է С-300 և С-400 համալիրների հրթիռների հիմնական մատակարարը: