չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին

Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին

Դատարանը ձերբակալել է «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության մեջ կասկածվող ութերորդ անձին, որը ղրղզստանցի Ալիշեր Կասիմովն է։ Նա ահաբեկիչներին է տրամադրել իր բնակարանը։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Բավարարել քննության միջնորդությունը Կասիմովի խափանման միջոցի մասին՝ մինչեւ մայիսի 22-ը կալանքի մեջ գտնվելու վերաբերյալ»,- որոշումը հրապարակել է դատավորը։

Մարտի 25-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը ձերբակալել էր «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության գործով անցնող հինգերորդ, վեցերորդ եւ յոթերորդ ֆիգուրանտներին՝ Իսրոյիլ Իսլոմովին, նրա որդիներ Ամինչոնին եւ Դիլովարին։

Մինչ այդ Բասմանյան դատարանը երկու ամսով ձերբակալել էր չորս ֆիգուրանտների։

Ահաբեկչությունը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի է ունեցել մարտի 22-ին։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 139 մարդու, որոնցից 95-ը նույնականացված է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: