չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մոսկվայի քաղաքապետարանը մերժել է Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտելու նպատակով բողոքի երթ անցկացնելու դիմումը

Մոսկվայի քաղաքապետարանը մերժել է Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտելու նպատակով բողոքի երթ անցկացնելու դիմումը

Մոսկվայի քաղաքապետարանը պաշտոնապես մերժել է Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտելու նպատակով մարտի 12-ին բողոքի երթ անցկացնելու ՛՛Յաբլոկո՛՛ կուսակցության դիմումը:

Հայտնի է, որ դիմումի մեջ որպես երթի նպատակ նշված էր ՛՛մոսկվացիների վերաբերմունքը հատուկ գործողության նկատմամբ՛՛:

Բացի այդ՝ քաղաքապետարանը մերժել է նաև մի խումբ ռուս ազգայնական հրապարակախոսների կողմից ներկայացված «Ժողովրդի և բանակի համերաշխության երթ» անվամբ միջոցառման հայտը:

Երկու մերժումներն էլ պատճառաբանվել են ՛՛համաճարակաբանական իրավիճակի՛՛ հանգամանքով:

 

  • Կիսվել: