երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին

Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին

Մոսկվայի դատարանը երկու ամսով ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին։

Մարտիրոսյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքով նախատեսվում է 8-15 տարի ազատազրկում։

«Ինտերֆաքսը», հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Մարտիրոսյանն անհատ ձեռնարկատեր է, որ գրանցված է և ապրում է Կրասնոդարում: Rusprofile ծառայության տվյալներով՝ Լյովա Մարտիրոսյանը զբաղվում է նաև ձեռնարկություններին և հիմնարկներին կից ճաշարանների և բուֆետների գործունեությամբ, սննդամթերքի և ծխախոտի մանրածախ առեւտրով, ինչպես նաև գարեջրով:

  • Կիսվել: