շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Մոսկվան ու Թեհրանն ավարտել են «Միր» և Shetab վճարային համակարգերի միավորումը

Մոսկվան ու Թեհրանն ավարտել են «Միր» և Shetab վճարային համակարգերի միավորումը

Մոսկվան ու Թեհրանն ավարտում են «Միր» և Shetab վճարային համակարգերի ինտեգրումը: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ֆարզինին, իրանական Shetab քարտերի սեփականատերերը օգոստոսի 22-ից կկարողանան օգտվել դրանցից ռուսական բանկոմատներում (ստանալով ռուբլի): Ապագայում (կոնկրետ ժամկետներ չեն նշվում,– խմբ․) նույն կերպ «Միր» քարտերից հնարավոր կլինի օգտվել Իրանում, գրում է parstoday.ir-ը:

Իրանական Shetab վճարահաշվարկային համակարգը (հայկական ArCa-ի անալոգը) միավորում է Իրանի բոլոր բանկերը։ Այն իրենից ներկայացնում է միասնական ստանդարտ` հանրապետության քարտերի և բանկոմատների համար:

Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ կայացած հանդիպման արդյունքներով Ֆարզինը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթների իրացվելիության մասին՝ երկկողմ առևտուրը հեշտացնելու նպատակով, հայտնել է Ֆարզինը:

 

  • Կիսվել: