երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մոսկվան կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Լավրով

Մոսկվան կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կտրականապես  դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, ինչի հետևանքով դաշինքը կհայտնվի ռուսական սահմանին: Ըստ նրա՝ դա ռուսական կողմի կարմիր գծերից մեկն է, որի հատումը կունենա աղետալի հետևանքներ:

Լավրովը Ուկրաինայի նախագահ Զելենսկուն մեղադրել է ռուսախոս ուկրաինացիներին և ռուսներին սպառնալու համար՝ մեծ թվով ուժեր կուտակելով Դոնբասի շփման գծում: Նա արևմտյան գործընկերներին խորհուրդ է տվել ավելի ուշադիր հետևել Դոնբասում Ուկրաինայի առաջնորդի նպատակներին։

Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչ Արևմուտքը վերահսկում է ռուսական զորքերի տեղաշարժը սեփական երկրի սահմաններում, Կիևի իշխանությունները շփման գծում արդեն կենտրոնացրել են ամենամարտունակ գումարտակները։

  • Կիսվել: