հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար թեկնածությունը

Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար թեկնածությունը

Այսօր Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Դորին Ռեչանի թեկնածությունը, հայտնում է Point.md-ը։

Խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո կայացած ճեպազրույցում Սանդուն, մասնավորապես, ասել է. «Դորին Ռեչանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու»:

Օրենքի համաձայն՝ երկու շաբաթվա ընթացքում Ռեչանը պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի նոր կաբինետի կազմն ու ծրագիրը։

 

  • Կիսվել: