հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
Մոլդովայի հազարավոր բնակիչներ մասնակցում են հակակառավարական ցույցի

Մոլդովայի հազարավոր բնակիչներ մասնակցում են հակակառավարական ցույցի

Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր քաղաքացիներ միացել են գների բարձրացման դեմ բողոքի ակցիային, հայտնում է РИА Новости-ն։

Ակցիայի  կազմակերպիչը «Շոր» ընդդիմադիր կուսակցությունն է, որի ներկայացուցիչները մայիսից հակակառավարական ցույցեր են անցկացնում Քիշնևում և մի շարք բնակավայրերում։

Քիշնևում ակցիային  մասնակցել են բանվորներ, ուսուցիչներ, բժիշկներ, թոշակառուներ և երկրի այլ բնակիչներ։ Շատերը Մոլդովայի մայրաքաղաք են եկել շրջաններից։

«Մարդիկ այլևս չեն կարողանում վճարել գազի վարձը, էլեկտրաէներգիան թանկացել է, վառելիքն այնքան է թանկացել, որ խելագարվել կարելի է, մարդիկ այլևս չեն կարող իրենց մեքենաները լցնել», – ասել է «Շոր» կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը:

Քաղաքական գործիչը նաև ասել է, որ առավոտյան ոստիկանությունը կազմակերպիչներին խանգարել է տարածքը նախապատրաստել ակցիայի՝ բեմ և հատուկ տեխնիկա տեղադրել։

«Իշխանությունները վախենում են բողոքի ցույցերից, ուստի ընդդիմության համար տարբեր խոչընդոտներ են ստեղծում»,- ասել է նա։

Մոլդովան աննախադեպ թանկացման է բախվել գարնան վերջին։ Ազգային վիճակագրական բյուրոն հայտարարել է, որ մայիսին միջին տարեկան գնաճը կազմել է 29,05%։ Պարենային ապրանքների գներն աճել են 32,5%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 21,45%-ով, բնակչությանը մատուցվող ծառայություններինը՝ 35,27%-ով։

Երկրում տնտեսական ճգնաժամի համար ընդդիմությունը մեղադրել է կառավարությանը և իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությանը։ Քիշնևում և մի շարք բնակավայրերում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, ակցիայի մասնակիցները բողոքում  թանկացումներից և իշխանությունների անգործությունից։

  • Կիսվել: