ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոլդովան պատրաստ է արտասահմանյան ռազմական օգնություն ընդունել. Գրոսու

Մոլդովան պատրաստ է արտասահմանյան ռազմական օգնություն ընդունել. Գրոսու

Քիշնևը պատրաստ է արտասահմանյան ռազմական օգնություն ընդունել ազգային բանակի պաշտպանունակության բարձրացման համար: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության ղեկավար Իգոր Գրոսուն՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հայտարարությունը՝ Քիշնևին զենք մատակարարելու հնարավորության մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը ևս պատրաստ է անհրաժեշտության դեպքում զենք մատակարարել Մոլդովա. բանակցություններն արդեն սկսվել են:

Մոլդովայի արտաքին գործերի և եվրաինտեգրման հարցերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Դենիել Վոդեն իր հերթին հայտնել է, որ երկրի ղեկավարությունը բանակցություններ է վարում նաև այլ երկրների հետ՝ Մոլդովայի բանակի պաշտպանունակության ուժեղացման համար:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոլդովան համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ հաշվի առնելով երկրի չեզոք կարգավիճակը:

  • Կիսվել: