Միսիսիպիում 14 տորնադո է մոլեգնել. կան վիրավորներ, անհետ կորել է 1 տարեկան երեխա
Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ Միսիսիպի նահանգի որոշ շրջաններում ավերիչ փոթորիկներ են եղել, որոնք առաջացրել են 14 տորնադո, տեղեկացնում է WJTV հեռուստաալիքը՝ հղում անելով Լինքոլն շրջանի արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայություններին:
Նշվում է, որ մրրիկից հետո մեկ տարեկան երեխա է անհետ կորել, հայտնում է
Պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն 17 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Մրրիկները ավերել են հարյուրավոր տներ, տապալել ծառեր և վնասել էլեկտրահաղորդման գծերը մի քանի շրջաններում:
Լինքոլն շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ եղանակային ծանր պայմանները հանգեցրել են լուրջ ավերածությունների և մի քանի վիրավորումների, սակայն զոհեր չկան:
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հինգշաբթի սպասվում են նոր փոթորիկներ, տորնադոների առաջացման հավանականություն կա Ալաբամա, Ջորջիա և Ֆլորիդա նահանգների որոշ շրջաններում: Ուժեղ փոթորիկներ հնարավոր են նաև Կարոլինա և Թեքսաս նահանգների որոշ հատվածներում:


