չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Մինսկում պղծել են Պուշկինի հուշարձանը

Մինսկում պղծել են Պուշկինի հուշարձանը

Մինսկի կենտրոնում կարմիր ներկով ներկել են ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը, տեղեկացնում է Լենտան՝ հղում անելով «Sputnik Беларусь»-ին։

Նշվում է, որ կարմիր ներկով ներկել են հուշարձանի ձեռքերը։ Ոստիկանությունը փնտրում է այն անձանց, ովքեր արել են դա: «Минск-Новости»-ի փոխանցմամբ՝ սա հուշարձանի վրա առաջին հարձակումը չէ. մի քանի ամիս առաջ ներկել են հուշարձանի գլուխը: Այդ ժամանակ խնդիրը շտկվել է մի քանի օրվա ընթացքում:

  • Կիսվել: