ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մինսկում ցուցարարներ են ձերբակալվել. նրանցից մեկը 73-ամյա կին է

Մինսկում ցուցարարներ են ձերբակալվել. նրանցից մեկը 73-ամյա կին է

Մինսկի Կոմարովսկու շուկայում չարտոնված բողոքի ցույցի ժամանակ մի քանի մարդ բերման է ենթարկվել, հայտնել են Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության բաժնից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: 

Նշվում է, որ նրանք բերման են ենթարկվել հասարակական միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար: Ձերբակալություններից առաջ ոստիկանությունը հավաքվածներին բազմիցս նախազգուշացրել է իրենց գործողության անօրինականության մասին:

Ձերբակալվածների մեջ երեք կին կա, նրանցից մեկը 73 տարեկան է:

Բելառուսի ընդդիմությունը սեպտեմբերի 26-ի համար Մինսկում պլանավորել է ՛՛կանանց երթ՛՛: Այն պետք է սկսվեր Հաղթանակի հրապարակից, բայց հանրահավաքից մեկ ժամ առաջ հրապարակի մոտակայքում մետրոն փակվել է, իսկ Telegram-ի որոշ ալիքներում առաջարկներ են եղել Կոմարովսկու շուկա գնալ ՝ ոստիկանությանը ՛՛խաբելու՛՛ համար:

Հիշեցնենք, որ Բելառուսում զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ, ըստ ԿԸՀ-ի, հաղթել է երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

  • Կիսվել: