շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մինչև սեպտեմբերի 9-ը ՌԴ քաղաքացիները բանկերի իրենց հաշիվներից արտարժույթով կարող են հանել առավելագույնը 10 հազար դոլար

Մինչև սեպտեմբերի 9-ը ՌԴ քաղաքացիները բանկերի իրենց հաշիվներից արտարժույթով կարող են հանել առավելագույնը 10 հազար դոլար

Ռուսաստանի Կենտրոնական բանկը նոր սահմանափակումներ է մտցրել քաղաքացիների համար։ Մարտի 9-ից մինչև սեպտեմբերի 9-ը ՌԴ քաղաքացիները բանկերի իրենց հաշիվներից արտարժույթով կարող են հանել առավելագույնը 10 հազար դոլար, իսկ ավել գումարն արդեն փոխանցվելու է ռուբլով՝ շուկայական փոխարժեքով։

Բացի այդ, բանկերը նշված ժամանակահատվածում իրավունք չեն ունենալու կանխիկ արտարժույթ վաճառել քաղաքացիներին։

  • Կիսվել: