շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միխայիլ Պիոտրովսկին վերանշանակվել է Էրմիտաժի գլխավոր տնօրենի պաշտոնում

Միխայիլ Պիոտրովսկին վերանշանակվել է Էրմիտաժի գլխավոր տնօրենի պաշտոնում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Միխայիլ Պիոտրովսկուն վերանշանակել է Էրմիտաժի գլխավոր տնօրենի պաշտոնում։
Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության կայքը, Պիոտրովսկու լիազորություններն այս պաշտոնում հաստատվել են ևս երեք տարով։
Միխայիլ Պիոտրովսկին Էրմիտաժը ղեկավարում է 1992 թվականից։ 2001 թվականից նա գլխավորել է նաև Ռուսական թանգարանների միությունը։
 
2003 թվականին Միխայիլ Պիոտրովսկին գրականության և արվեստի բնագավառում արժանացել էր ՌԴ նախագահի մրցանակի, 2017 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի։
 
Նա նաև պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV, III և II աստիճանների և Ալեքսանդր Նևսկու ու Բարեկամության շքանշաններով։
Միխայիլ Պիոտրովսկին Երեւանի պատվավոր քաղաքացի է։ Նա ծնվել է Երևանում։

  • Կիսվել: