երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Միջուկային պատերազմի սպառնալիքը մեծանում է. Պուտին

Միջուկային պատերազմի սպառնալիքը մեծանում է. Պուտին

Միջուկային պատերազմի սպառնալիքը մեծանում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՛՛Վեստի՛՛-ն:

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը հստակեցրել է, որ Ռուսաստանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունները սահմանափակ են, զանգվածային ոչնչացման զենքը Մոսկվան դիտարկում է որպես պաշտպանության միջոց:

Պուտինը հիշեցրել է, որ ՌԴ-ն այլ երկրներում չունի իր մարտավարական միջուկային զենքը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի։ Ընդ որում՝ նման ամերիկյան զենք մեծ քանակությամբ առկա է Եվրոպայում, իսկ Ռուսաստանն իր միջուկային զենքը ոչ մեկին չի փոխանցել ու չի փոխանցում, բայց իր դաշնակիցներին պաշտպանելու է բոլոր առկա միջոցներով։

"Մենք չենք խելագարվել, մենք գիտակցում ենք, թե ինչ է միջուկային զենքը։ Այդ միջոցները մենք ունենք, և դրանք գտնվում են ավելի առաջադեմ և ժամանակակից տեսքով, քան որևէ այլ միջուկային երկիր: Մենք չենք պատրաստվում միջուկային զենքը ՛՛ճոճել ածելիի պես՛՛: Դա զսպող գործոն է", - ընդգծել Է նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: