շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Միջադեպ տաջիկա-ուզբեկական սահմանին․ կան զոհեր

Միջադեպ տաջիկա-ուզբեկական սահմանին․ կան զոհեր

Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տաջիկա-ուզբեկական սահմանին զինված խումբը հարձակվել է սահմանապահ ուղեկալի վրա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դիմակավորված 20 գրոհային հարձակվել է «Սուլթանաբադ» ջոկատի «Իշկոբոդ» ուղեկալի վրա՝ Դուշանբեից 60 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում:

«Ուժային կառույցների գործողության արդյունքում զինված հանցավոր խմբի 15 անդամներ, որոնք գտնվել են շրջափակման մեջ, ոչնչացվել են, հինգը ձերբակալվել են»,- հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից:

Փոխհրաձգության հետևանքով զոհվել է  սահմանապահ զորքերի զինվոր ու մեկ ոստիկան:

Դեպքի վայրում ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, կատարվում է հետաքննություն:

  • Կիսվել: