շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեզ զինաթափելու փորձերը կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի Լիբանանում. «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

Մեզ զինաթափելու փորձերը կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի Լիբանանում. «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը մտադիր չէ հրաժարվել իր ռազմական սպառազինությունից: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ նա ասել է, որ Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության:

Քասեմը դատապարտել է Լիբանանի շարժումները զինաթափելու իշխանությունների ծրագրերը՝ նրանց մեղադրելով ամերիկյան և իսրայելական հրահանգներին հետևելու համար: Բացի դրանից՝ շարժման առաջնորդը նաև զգուշացրել է, որ նման զարգացումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Նա կոչ է արել կենտրոնանալ «լիբանանյան տարածքների՝ Իսրայելի կողմից օկուպացիայի դադարեցման վրա»։

  • Կիսվել: