երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի Թրամփի գոլֆ-ակումբում

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի Թրամփի գոլֆ-ակումբում

G7-ի՝ «Մեծ յոթնյակի» հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ֆլորիդայի գոլֆ-ակումբներից մեկում, որը պատկանում է Դոնալդ Թրամփին, հայտարարել է Սպիտակ տունը, տեղեկացնում է BBC-ն:

«Թրամփի բրենդն առանց այդ էլ ուժեղ է, նրան լրացուցիչ օգնություն պետք չէ»,- ասել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվեյնին ՝ ընդգծելով, որ իր ակումբում անցկացվելիք գագաթնաժողովի համար Թրամփը ոչինչ չի ստանա:

Ակումբը կոչվում է Trump National Miami, այն գտնվում է Մայամիի օդանավակայանից 13 կմ հեռավորության վրա:

Նշենք, որ G7 գագաթնաժողովը կանցկացվի 2020 թ. հունիսի 10-12-ին:

  • Կիսվել: