կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան մերժել է ուկրաինացի փախստականների համար վիզային ռեժիմը դյուրացնելու կոչերը՝ միևնույն ժամանակ միանալով Ուկրաինայի միջազգային աջակցության նոր խմբին

Մեծ Բրիտանիան մերժել է ուկրաինացի փախստականների համար վիզային ռեժիմը դյուրացնելու կոչերը՝ միևնույն ժամանակ միանալով Ուկրաինայի միջազգային աջակցության նոր խմբին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է ուկրաինացի փախստականների համար վիզային ռեժիմը դյուրացնելու կոչերը։ 

՛՛Մենք շատ, շատ առատաձեռն երկիր ենք, բայց մենք վերահսկողություն ենք ուզում՛՛,- ասել է նա։

Նա միեւնույն ժամանակ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի միջազգային աջակցության նոր խմբին։ 

Ջոնսոնը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան հավելյալ 175 միլիոն ֆունտ սթերլինգ է ուղարկել Ուկրաինա, եւ աջակցության ընդհանուր գումարը հասել է 400 միլիոն ֆունտ սթերլինգի։

 

  • Կիսվել: