շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մերձդնեստրի զորամասի վրա կամիկաձե անօդաչու սարք է հարձակվել. տեսանյութ

Մերձդնեստրի զորամասի վրա կամիկաձե անօդաչու սարք է հարձակվել. տեսանյութ

Մերձդնեստրում գտնվող զորամասի վրա կամիկաձե անօդաչու թռչող սարք է հարձակվել՝ պայթյունի և հրդեհի պատճառ դառնալով։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպը տեղի է ունեցել Տիրասպոլի զորամասերից մեկի տարածքում։
 
«Նախապես պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, որի թռիչքն արձանագրվել է Երեքնուկ կամրջի ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Զորամասի վրա գրոհած անօդաչու սարքերը ժամանել են Ուկրաինայի Օդեսայի մարզից։ Գործակալությունը հրապարակում է այս հարձակման արդյունքում Մերձդնեստրի տրանսպորտային ուղղաթիռի կործանման կադրերը։
 
Դեպքի վայրում են իրավապահ մարմինները, հարուցվել է քրեական գործ։

  • Կիսվել: