չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մերձդնեստրի  իշխանությունները Քիշնևին կոչ են անում ճանաչել տարածաշրջանի անկախությունը

Մերձդնեստրի իշխանությունները Քիշնևին կոչ են անում ճանաչել տարածաշրջանի անկախությունը

Մերձդնեստրի չճանաչված հանրապետության իշխանությունները կոչ են արել Քիշնևին ճանաչել տարածաշրջանի անկախությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կոչը հրապարակվել է ԵՄ-ին անդամակցելու՝ Մոլդովայի որոշումից հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում՝ ապագա սերունդների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար:

՛՛Մենք կոչ ենք անում մոլդովական կողմին՝ երկխոսություն սկսել Մերձդնեստրի հետ՝ երկու անկախ պետությունների խաղաղ, բարիդրացիական գոյության վրա հիմնված հարաբերությունները վերջնական քաղաքակիրթ կարգավորման բերելու համար՛՛,-նշված էՄերձդնեստրի չճանաչված հանրապետության արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

Միևնույն փաստաթղթով նաև կոչ է արվում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը՝ ճանաչել Մերձդնեստրի Հանրապետությունը:

  • Կիսվել: