երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Մեր պարտքն էր՝ օգնել Ադրբեջանին Ղարաբաղը վերադարձնելու հարցում, մենք արեցինք դա». Պակիստանի վարչապետ

«Մեր պարտքն էր՝ օգնել Ադրբեջանին Ղարաբաղը վերադարձնելու հարցում, մենք արեցինք դա». Պակիստանի վարչապետ

Շնորհակալ ենք Պակիստանին՝ Ադրբեջանին ուժեղ աջակցության համար օկուպացիայի շրջանում եւ հայրենական պատերազմի ժամանակ։ Այս մասին Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը,  տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միշտ աջակցել եւ աջակցելու է Պակիստանին Քաշմիրի հարցում։ 

՛՛Մենք Պակիստանի վարչապետի հետ քննարկել ենք համագործակցությունը պատպանական արդյունաբերության ոլորտում։ Մենք նաեւ քննարկել ենք համատեղ զորավարժությունների թվաքանակի ավելացումը, դա անհրաժեշտ է՛՛,-ասել է Ալիեւը։

Իր հերթին Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Քաշմիրի հարցում աջակցության համար՝ հավելելով, որ Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

՛՛Ադրբեջանական բանակը վերադարձրեց Ղարաբաղը։ Մեր պարտքն էր օգնել Ադրբեջանին դրանում, եւ Պակիստանն արեց դա՛՛,-ասել է Պակիստանի վարչապետը:

 

  • Կիսվել: