երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իրանն ու Ադրբեջանը այսուհետ ևս միշտ լինելու են միասին՝ թե ուրախ, թե դժվար օրերին․ Ալիև

Իրանն ու Ադրբեջանը այսուհետ ևս միշտ լինելու են միասին՝ թե ուրախ, թե դժվար օրերին․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի շնորհակալությունն Ադրբեջանի հասցեին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևը սոցիալական ցանցի էջում պարսկերենով հրապարակում է տեղադրել:

«Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահ, իմ եղբայր պարոն Մասուդ Փեզեշքիանի շնորհակալությունը Ադրբեջանի ժողովրդին և պետությանը սատարելու համար բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից:

Մեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ սատարել են միմյանց և այսուհետ միշտ միասին կլինեն թե ուրախ, թե դժվարին օրերին»,-ասված է հրապարակման մեջ։

  • Կիսվել: