շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մեքսիկայում ծովափնյա հանգստավայրի ռեստորանում փոխհրաձգության հետեւանքով երկու զբոսաշրջիկ Է զոհվել

Մեքսիկայում ծովափնյա հանգստավայրի ռեստորանում փոխհրաձգության հետեւանքով երկու զբոսաշրջիկ Է զոհվել

Երկու օտարերկրացի զբոսաշրջիկներ Մեքսիկայի կարիբյան ծովափի Թուլում լողափում հայտնվել են թմրախմբավորումների միջեւ փոխհրաձգության կենտրոնում զոհվել: Այս մասին գրում է The Guardian-ը։ 

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի երեկոյան՝ քաղաքի ռեստորաններից մեկում։ Շրջանային դատախազության հաղորդագրության համաձայն ՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող երկու հանցավոր խմբավորումների միջեւ վեճ է ծագել, որը վերածվել  է զինված բախման: Կրակոցների ժամանակ կրակահերթի տակ են հայտնվել երկու կին ՝ Գերմանիայի եւ Հնդկաստանի քաղաքացիներ։ Տուժածներից մեկը տեղում սպանվել է, երկրորդը մահացել է հիվանդանոցում։

Հաղորդվում է, որ գրոհայիններից մեկը ձերբակալվել է ։

  • Կիսվել: