շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ՝ ներկայացնելով առաջարկներ․ ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն

Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ՝ ներկայացնելով առաջարկներ․ ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն

Կարմիր Խաչը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը: Այս մասն այսօր Ժնևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպպը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Մենք հույս ունենք, որ մարդասիրական նպատակով հրադադարի ռեժիմը կպահպանվի և դա շոշափելի սփոփանք կբերի նրանց, ովքեր տուժել են»,-ասել է նա:

Շուեպպը նշել է, որ կազմակերպությունը պատրաստ է նպաստել դիակները կողմերին հանձնելուն ու գերիների վերադարձին. «Սակայն կողմերը պետք է ֆորմատի մասով պայմանավորվեն իրար հետ: Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ՝ ներկայացնելով առաջարկներ»:

ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքերով, կողմերը պետք է պայմանավորվածության հասնեն օպերացիոն ու լոգիստիկ հարցերում, ու այդ պայմանավորվածությունները պետք է իրականություն դառնան. «Բացի դրանից, պետք է երաշխավորվի մեր խմբերի անվտանգությունը, որպեսզի նման օպերացիա իրականացվի»:

Շուեպպը նաև ընդգծել է, որ Կարմիր խաչը չի մասնակցում քաղաքական բանակցություններին. «Մեր դերը բացառապես մարդասիրական է՝ որպես չեզոք միջնորդ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: