ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք. Մակրոն

Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք. Մակրոն

Կիևն ինքը պետք է որոշի Մոսկվայի հետ բանակցությունների պայմանները: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ Եվրոպայի ապագային նվիրված համաժողովում։

«Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Նա կոչ է արել «պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում»։

«Միայն Ուկրաինան պետք է որոշի Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները»,- ասել է Մակրոնը։

  • Կիսվել: