Մենք պետք է ուժեղացնենք մեր հակաօդային պաշտպանությունը. Զելենսկի
Ուկրաինային շտապ պետք է ուժեղացնել հակաօդային պաշտպանության վահանը ռուսական հրթիռային ահաբեկչությունից։ Այս մասին ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է ուժեղացնենք մեր հակաօդային պաշտպանությունը, սա օբյեկտիվ իրականություն է, և բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել գործընկերների հետ, բայց չեն իրականացվել, պետք է հնարավորինս ակտիվացվեն: Patriot համակարգերը, որոնք հիմա պարզապես գործընկերների պահեստում են, պետք է իսկապես պաշտպանեն»:
Ուկրաինայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ և՛ Եվրոպան, և՛ Ամերիկան պետք է շատ ավելի ակտիվ լինեն իրենց համար ՀՕՊ համակարգեր և հրթիռներ արտադրելու հարցում։