ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք պետք է կանխենք Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունները. ԱՄՆ սենատոր

Մենք պետք է կանխենք Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունները. ԱՄՆ սենատոր

Ես վճռականորեն աջակցում եմ Ադրբեջանին ԱՄՆ-ի ամբողջ օգնության անհապաղ դադարեցմանը և վերագնահատմանը ու Ալիևի ռեժիմին կոչ եմ անում անհապաղ մուտքի իրավունք տրամադրել անկախ դիտորդներին: Մենք պետք է աշխատենք նաև Ադրբեջանի կողմից հետագա ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր (դեմոկրատ Նյու Ջերսիից), Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քորի Բուքերը։

Իր հայտարարության մեջ նա ասել է. «Աշխարհը տեսել է, թե ինչպես է Ադրբեջանը անխիղճ բռնություններ կատարում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի նկատմամբ: Մարդասիրական օգնության անմարդկային շրջափակումը, Լեռնային Ղարաբաղը գրավելու համար ռազմական ուժի կիրառումը, իսկ այժմ հայերի զանգվածային տեղահանումը. պարզ է, որ հայերի նկատմամբ սիստեմատիկ ճնշումներն ու բռնությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին: 

Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնի մեր ներկայիս ջանքերը՝ մարդասիրական օգնություն տրամադրելու տասնյակ հազարավոր էթնիկ հայերին, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում։ Հայոց ցեղասպանությունից անցել է ավելի քան հարյուր տարի, և Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը բարոյական պատասխանատվություն ունեն ապահովելու, որ պատմությունը չկրկնվի»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: