երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մենք ենք որոշում մեր սեփական ուղին եւ նշում սահմանները. Թուրքիայի փոխնախագահ

Մենք ենք որոշում մեր սեփական ուղին եւ նշում սահմանները. Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիան սադրանքների չի ենթարկվի՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժելու իր ծրագրերի հետ, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օկտայը, տեղեկացնում է AP-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա գործողությունները Սիրիայում անթույլատրելի համարի։ Պենտագոնը հայտարարել էր, որ չի աջակցում Սիրիայում Թուրքիայի գործողությանը։

Թուրքիայի փոխնախագահ հայտարարել է, որ Սրիայի հետ սահմանին Թուրքիան մտադիր է պայքարել քրդական զինյալների դեմ եւ ստեղծել գոտի, որը Թուրքիային հնարավորություն կտա այնտեղ տեղափոխել սիրիացի փախստականներին։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի անվտանգությանը, մենք ենք որոշում մեր սեփական ուղին եւ նշում ենք մեր սեփական սահմանները»,-նշել է Օկտայը։

 

  • Կիսվել: