հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Մենք առաջին անգամ իրականում գործարկեցինք մեր պաշտպանական ներուժը. Զաս

Մենք առաջին անգամ իրականում գործարկեցինք մեր պաշտպանական ներուժը. Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ելույթ ունենալով լրագրողների առաջ Ալմաթիում, հայտնել է, որ Ղազախստանը վերադառնում է բնականոն կյանքի, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամ երկրների աջակցության և օգնության շնորհիվ՝ նախևառաջ այն տղաների, որոնք այժմ կանգնած են մարտական դիրքում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստան» գործակալությունը:

«Նրանք ազնվորեն կատարում են իրենց զինվորական պարտքը և անհրաժեշտ օգնություն են ցույց տվել Ղազախստանին»,- ասել է Զասը:

Նա ընդգծել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները դաս դարձան ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների համար: «Դա բեկումնայի պահ է: Կազմակերպության 20-ամյա գոյության ընթացքում առաջին անգամ մենք իրականում գործարկեցինք մեր պաշտպանական ներուժը: Լա՞վ է դա, թե՞ վատ: Կցանկանայի, որ մենք մեր վարպետությունը կիրառեինք միայն զորավարժարաններում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ կազմակերպությունը ցույց է տվել իր արդյունավետությունը:

«Համակարգը, որն ստեղծվել է ՀԱՊԿ-ում, աշխատում է: Այն խնդիրները, որոնք դրվել են խաղաղապահների առաջ, կատարվել են: Առջևում ավարտական փուլն է: Խաղաղապահները վաղ չեն հեռանում: Իրավիճակը, այդ թվում և Ալմաթիում, ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցվել: Առաջադրանքն իրագործվել է»,- ընդգծել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից, ուր նրանք ժամանել էին Ղազախծստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի համաձայն:

  • Կիսվել: