հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեկ ժամում երկրորդ երկրաշարժն Է գրանցվել Վրաստանի արեւելքում

Մեկ ժամում երկրորդ երկրաշարժն Է գրանցվել Վրաստանի արեւելքում

Արեւելյան Վրաստանում մայրաքաղաքի ժամանակով 23:28-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Գուգուտի գյուղի մերձակայքում՝ Դմանիս քաղաքից 11 կիլոմետր դեպի հարավ-արեւելք հեռավորությամբ՝ 10 կիլոմետր խորությամբ: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում:

Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը:

  • Կիսվել: