երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման գրեթե երեք միլիոն դեպք

Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման գրեթե երեք միլիոն դեպք

Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման գրեթե երեք միլիոն դեպք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Ըստ մասնագետների՝ նախորդ շաբաթվա համեմատ վարակման մակարդակն աճել է 10 տոկոսով, մահվանը՝ 3 տոկոսով: Դրանից առաջ մահվան դեպքերն արդեն երկու ամիս է նվազում էին:

Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 186.240.393 դեպք, մահացել է 4,027.861 հիվանդ: Անցած յոթ օրվա ընթացքում ամենաշատ դեպքերը գրանցվել են Բրազիլիայում (333 030): Դրան հաջորդում են Հնդկաստանը (291 789), Ինդոնեզիան (243 119), Մեծ Բրիտանիան (210 277) և Կոլումբիան (174 320):

  • Կիսվել: