Մարզպետ Գլադկովը խոսել է Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հասցրած վնասների մասին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում վնասվել են ձեռնարկության արտադրամաս, երկու մասնավոր տուն և երեք մարդատար ավտոմեքենա: Այս մասինիր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Շեբեկինոյի շրջանի Զիբորովկա-Մուրոմ ավտոճանապարհին FPV-դրոնը հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա. այն ստացել է վնասվածքներ։ Գրայվորոնսկի շրջանի Գոլովչինո գյուղը ենթարկվել է 2 ԱԹՍ-ի հարձակման։ Նրանցից մեկի հարվածից վնասվել է մարդատար ավտոմեքենա, իսկ երկրորդի պայթյունի հետևանքով՝ 2 առանձնատուն, ինչպես նաև կայանված ավտոմեքենա»։
Գլադկովը նաև նշել է, որ Կրասնայա Յարուգա ավանում անօդաչուն հարվածել է ձեռնարկության. վնասվել է արտադրամասի տանիքը:
Մարզպետի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչների շրջանում տուժածներ չկան: