Մարտի 2-ից ի վեր Լիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 2951 մարդ
Լիբանանի տարածքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհվել է առնվազն 2951 մարդ: Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ միևնույն ժամանակահատվածում վիրավորների թիվը հասել է 8988-ի: Ընդ որում, ապրիլի կեսերից՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, զոհերի թիվը հասել է առնվազն 657-ի։ Նշված ժամանակահատվածում ևս 1444 մարդ ստացել է վիրավորում։


