ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գիլմորը ժամանել է Կիև

Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գիլմորը ժամանել է Կիև

Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորը ժամանել է Կիև։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ուկրաինայում ԵՄ պատվիրակությունը Twitter-ի իր էջում։

«Փետրվարին  ես հանդիպեցի փախստականների հետ Լեհաստանի սահմանին, այժմ նրանց ճանապարհով եմ անցնում հակառակ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գիլմորի խոսքով՝ ինքը մտադիր է «իր աչքով» տեսնել մարդու իրավունքների խախտման դեպքերը, «շփվել սովորական մարդկանց ու պետական ​​պաշտոնյաների հետ»։

Թե որքան կտևի պաշտոնյայի այցը Ուկրաինա, չի նշվում։

  • Կիսվել: