ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մանրամասներ Հռոմի պապի առողջական վիճակից

Մանրամասներ Հռոմի պապի առողջական վիճակից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում, հայտնում է ANSA-ն՝ վկայակոչելով հիվանդանոցում իր աղբյուրին, որտեղ պոնտիֆիկոսը հետազոտվում է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատարված ուսումնասիրությունները վերաբերել են թոքերի թթվածնով հագեցվածության մոնիտորինգին։ Ֆրանցիսկոսը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի առաջիկա գիշերը հիվանդանոցում, ասել է  նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գտնվում է Ջեմելի հիվանդանոցում՝ պլանային հետազոտության համար, հայտնել էր նրա խոսնակ Մատեո Բրունին։

 86-ամյա Հռոմի պապի վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Կիսվել: