ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մամեդյարովը չի մեկնաբանել իր հավանական հրաժարականի մասին տարածված լուրը

Մամեդյարովը չի մեկնաբանել իր հավանական հրաժարականի մասին տարածված լուրը

Ինչպես հայտնի է՝ տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հնարավոր է,  հրաժարական կտա:

Unikal.org-ի հետ զրույցում Մամեդյարովը չի մեկնաբանել այդ հարցը, սակայն անդրադարձել է երկրում բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց ձերբակալություններին և ասել, որ շատ է ցավում այդ առնչությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊԱԾ-ն հատուկ օպերացիա էր իրականացրել Ադրբեջանի ԱԳՆ-ում, որի ընթացքում ձերբակալել էին Արտաքին գործերի կառավարման պետ, նախարարության մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլազադեին, տնտեսական բաժնի պետ Սալիմ Ալիզադեին և հյուպատոսաիրավաբանական բաժնի պետ Նուրփաշա Աբդուլաևին:

 

  • Կիսվել: