երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մամեդյարովն ապագայի վերաբերյալ դեռ որևէ որոշում չունի

Մամեդյարովն ապագայի վերաբերյալ դեռ որևէ որոշում չունի

Ադրբեջանի արդեն նախկին ԱԳՆ Էլմար Մամեդյարովը խոսել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից ազատվելուց հետո իր ծրագրերի մասին, տեղեկացնում է «Մոսկվա-Բաքու»-ն:

Նշվուկմ է, որ նա ասել է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ ինքն ազատվել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնից, տանը նստած է և ապագայի վերաբերյալ որևէ որոշում դեռ չունի:

Մամեդյարովը խոստացել է, որ երբ որոշում կայացնի, անպայման կհայտնի այդ մասին: Նրա խոսքով՝ պաշտոնւը հավերժ չէ:

՛՛Ես ինձ նորմալ եմ զգում, երկար ժամանակ եմ աշխատել, ծառայել՛՛,-ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մնալ Ադրբեջանում, թե՞ կհեռանա ԱՄՆ՝ իր երեխաների մոտ, Մամեդյարովն ասել է, որ դեռ ոչինչ չի որոշել:

Նա նաև իրեն հաջորդող նորանշանակ նախարարին՝ Ջեյհուն Բայրամովին, հաջողություն է մաղթել և ասել է, որ  նա շատ գրագետ մարդ է, և իրենք միմյանց անձամ ճանաչում են:

  • Կիսվել: