Մախաչկալայում չորս զինյալ է ոչնչացվել
Մախաչկալայում 4 զինյալ է ոչնչացվել, հայտնել է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել երկու զինյալի ոչնչացման մասին:
«Այս պահի տվյալներով՝ Մախաչկալայում իրավապահները ոչնչացրել են 4 զինյալի»,- ասել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան:
Նշենք, որ այսօր հայտնել էինք, որ անհայտ անձինք այսօր Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա: Հարձակման հետևանքով սպանվել են ոստիկաններ և քահանա: