շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԱԿ-ը 2022-2023 թթ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 3,1 տոկոս

ՄԱԿ-ը 2022-2023 թթ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 3,1 տոկոս

 ՄԱԿ-ը համաշխարհային տնտեսության աճի ընթացիկ տարվա կանխատեսումը հունվարին ենթադրվող 4 տոկոսից մինչեւ 3,1 տոկոս նվազեցրել Է Ուկրաինայի իրադարձությունների պատճառով:

Գլոբալ գնաճը, ինչպես սպասվում Է, այս տարի կհասնի 6,7 տոկոսի, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում Է 2010-2020 թթ. ժամանակաշրջանի ցուցանիշը, որը կազմել Է 2,9 տոկոս: 2023 թվականին կանխատեսվում Է գլոբալ ՀՆԱ-ի աճ 3,1 տոկոսով՝ ավելի վաղ սպասվող 3,5 տոկոսի փոխարեն:

«Համաշխարհային տնտեսությունը, որը չի հասցրել վերականգնվել համավարակի հետ կապված անկումից հետո, կարող Է նոր ճգնաժամի շեմին հայտնվել 2022 թվականին»,-հաղորդվում Է զեկույցում, որը պատրաստվել Է ՄԱԿ-ի տնտեսության եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի կողմից: Նշվում Է, որ ռազմական հակամարտությունն Ուկրաինայում «գործնականում խաչ Է քաշել» համավարակից հետո վերականգնվող գործընթացի վրա, որն սկսվել Է 2021 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: