հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՄԱԿ-ն ափսոսանք է հայտնել Ալաբամայում ազոտային շնչահեղձության միջոցով մահապատժի առիթով

ՄԱԿ-ն ափսոսանք է հայտնել Ալաբամայում ազոտային շնչահեղձության միջոցով մահապատժի առիթով

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը խորը ափսոսանք է հայտնել Ալաբամա նահանգում (ԱՄՆ) ազոտային շնչահեղձությամբ բանտարկյալին մահապատժի ենթարկելու կապակցությամբ։ Ժնևում տարածված հայտարարության մեջ նա ուշադրություն է հրավիրել լուրջ մտավախությունների առկայության վրա, որ այս մեթոդը կարող է հավասարվել խոշտանգումների կամ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի:

«Ես խորապես ափսոսում եմ Ալաբամայում Քենեթ Յուջին Սմիթի մահապատժի համար [որն իրականացվել է]՝ չնայած լուրջ մտավախություններին, որ ազոտային գազով շնչահեղձության այս նոր, չփորձարկված մեթոդը կարող է լինել խոշտանգում կամ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք», - ասել է Թյուրքը:

ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ մահապատիժը «անհամատեղելի է կյանքի հիմնարար իրավունքի հետ»՝ կոչ անելով բոլոր պետություններին դրա կիրառման մորատորիում մտցնել «որպես քայլ դեպի մահապատժի համընդհանուր վերացում»:

Մաքուր ազոտի կիրառմամբ մահապատիժը իրականացվել է ԱՄՆ-ում, սա առաջին հայտնի դեպքն է, որով մահապատիժ է իրականացվում այս կերպ։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: