հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր Գազայի հատված մտցնելու հարցը չի քննարկվել. Գուտերեշ

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր Գազայի հատված մտցնելու հարցը չի քննարկվել. Գուտերեշ

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր Գազայի հատված մտցնելու հնարավորությունը քննարկելը վաղաժամ է: Այս մասին համաժողովի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Գուտերեշին հարց է ուղղվել, թե արդյոք նա Իսրայելի հետ քննարկե՞լ է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։

Ի պատասխան՝ Գուտերեշը նշել է. ՛՛Այդ հարցը կարող են որոշել միայն անդամ երկրները։ Դա չի քննարկվել։ Եվ, կարծում եմ, որ վաղաժամ է նման քննարկումներ ունենալը՛՛:

  • Կիսվել: